Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահին ներկայացված նոր Սահմանադրության նախագծում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է. Գալյան
«Այս պահին ներկայացված Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հարցին՝ ինչո՞ւ չի եղել, նա պատասխանեց. «Դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ... Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության նախագծի լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը, հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված»։
Նա նշեց, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է, բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցեն։
«Կարծում եմ՝ մինչև ընտրություն կհրապարակվի Սահմանադրության տեքստը»,- ասաց Գալյանը։