Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թող ուղիղ եթերում ռուսաստանաբելառուսական օլիգարխները 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվել, բայց կարամ 100 կմ հեծանիվ քշել. Նիկոլ Փաշինյան
«Այդ ամբողջ պատմությունը եղել է հետևյալը, Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը և այդ պրոցեսը ղեկավարել է Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանաբելառուսական օլիգարխներին են բերել, հասկանալով որ իրենց քարտը մարված է»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով այն թեզը, որ Արցածը 30 տարի եղել է Ադրբեջանի կազմում, իսկ ժողովրդին խաբել են՝ Հայաստանին կախման մեջ պահելու համար։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանից վախենալու և ուղիղ եթեր չտալու մասին հարցին՝ Փաշինյանը պնդեց, որ պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մտնել ուղիղ եթեր, թողելու են մտնի ուղիղ եթեր, տեսնեն ինչ է ասում։
Անդրադառնալով իր դեմ դուրս եկած լիդերների ուժեղի և թույլի հարցին՝ Փաշինյանը հարցրեց. «Եկեք հասկանանք՝ իրենք ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե այդ օլիգարխները կարող են 30 անգամ ձգվեն, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, և անկեղծ ասեմ, որ չեմ կարա 30 անգամ ձգվեմ։ Բայց ես կարամ 100 կմ հեծանիվ քշեմ։ Թող իրենք գան ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուժեղ»։
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինտելեկտից են իրենից ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր և իրենց ինտելեկտը ցույց տան, ինրենց բառապաշարը ցույց տան։
«Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով։ Իրենք ուժեղ են իրենց փողերով, այդ փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով, որպես բիզնեսմեն իրենք թույլիկ են»,-ասաց փաշինյանը և նշելով, որ այն շատ հեշտ է ապացուցելը, հավելեց. «Իրենք փողերի մի մասը նույնիսկ իրենցը չէ, օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինն է»