Սա այն իրավիճակը չէ, որ երեխան մտնում է խաղալիքների խանութ և իրեն խաղալիք է ընտրում. Խայմովիչը՝ Հայաստանի՝ տարբեր երկրներից զենք գնելու մասին
Քաղաքական
22:37 19/03/2026
Հայաստան

Սա այն իրավիճակը չէ, որ երեխան մտնում է խաղալիքների խանութ և իրեն խաղալիք է ընտրում. Խայմովիչը՝ Հայաստանի՝ տարբեր երկրներից զենք գնելու մասին

«Սա այն իրավիճակը չէ, որ երեխան մտնում է խաղալիքների խանութ և իրեն խաղալիք է ընտրում, այլ հարցն այն է, թե դուք ինչի կարիք ունեք, որոնք են պահանջները, մարտահրավերները, որոնց դուք բախվում եք և ինչ բացեր կան, որոնք պետք է լրացնել»,-«Արմենիա ԹիՎԻ»-ի եթերում ասաց «Ուժեղ հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցրերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը՝ մեկնաբանելով փաստը, որ այսօր Հայաստանը տարբեր երկրներից է փորձում զենք գնել։

Նա նշեց, որ կարևոր չէ թե ինչ համակարգ է կիրառվում, այլ այն, թե ինչպես է այն ինտեգրվում, արդիական են, թե ոչ և արդյոք պետք են ժողովրդին։

«Հարցն այն չէ թե զենքն ինչ արժի, այլ թե ինչքանով է արդիական և ծառայում խնդիրների լուծմանը»,- ասաց խայմովիչը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքին՝  Խայմովիչն ասաց. «Եթե Հայաստանն այլ կերպ կառուցեր պաշտպանությունը, այլ կլիներ նաև արդյունքը։

 Այն փաստը, որ երկինքը չէր փակվել և նորանոր վտանգներ էին առաջանում ԱԹՍ-երի կողմից, որոնք մեծ հարվածներ հասցրեցին, անհերքելի է։ Նման վտանգները չի կարելի անտեսել։ Եթե կա գիտելիք, այն պետք է ծառայեցվի իր նպատակին, և եթե Հայաստանը ճիշտ կազմակերպեր իր պաշտպանությունը, իհարկե, այլ կլիներ պատերազմի ելքը, բայց ցավոք, այն դրամատիկ եղավ»,- ասել է փորձագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder