Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ում հնարավոր են համարել, որ Իսրայելը նրանց տվել է Իրանի դպրոցին հարվածելու կոորդինատները
Հաշվի առնելով հետախուզական համագործակցության բարձր մակարդակը, հավանական է, որ Իսրայելն է ԱՄՆ-ին տրամադրել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարվածի կոորդինատները։ Այդ մասին ասել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը։
Ի պատասխան ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի այն հարցին, թե արդյոք եղել են դեպքեր, երբ ամերիկացիները հարվածներ են հասցրել Իսրայելի կողմից տրամադրված կոորդինատներով, Քենթը դրական պատասխան է տվել։
«Այո, և մենք այնքան շատ հետախուզական տվյալներ ենք կիսում Իսրայելի հետ, որ դա (դպրոցին հարվածից առաջ Իսրայելի տվյալների օգտագործումը ) լիովին հնարավոր է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հարցազրույցում ասել է Քենթը։
Սակայն, նա նշել է, որ ոչ ոք այդ հարցը չի բարձրացնում։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի առաջին իսկ օրը՝ փետրվարի 28-ին, հարված հասցվեց երկրի հարավում գտնվող աղջիկների դպրոցին։ Զոհվեցին 168 աշակերտուհիներ, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը պնդում էր, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցը հարվածել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով։