Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Brent տեսակի նավթի գինը 2025-ի մարտից ի վեր առաջին անգամ հասել է մեկ բարելի համար 112 դոլարի
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը 2025 թվականի մարտի 9-ից ի վեր առաջին անգամ հասել է 112 դոլարի մեկ բարելի համար։ Մարտի 19-ին Brent տեսակի նավթի գինը կազմել է 112 դոլար մեկ բարելի համար։
Մարտի 18-ին Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ աճել է 4.53%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 112.26 դոլարի։
Հորմուզի նեղուցի շրջափակումը, որը Իրանը սահմանել է ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության, հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Kommersant-ը գրում է, որ Մարտի առաջին շաբաթում գազի գները բարձրացել են 63%-ով՝ հասնելով 650 դոլարի հազար խորանարդ մետրի համար, մինչդեռ Brent տեսակի նավթի գները բարձրացել էին 24.5%-ով։