Իրանը հայտարարել է, որ երեկվանից ի վեր իր երկնքում ոչնչացրել է չորս ինքնաթիռ
Քաղաքական
23:28 19/03/2026
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է, որ երեկվանից ի վեր իր երկնքում ոչնչացրել է չորս ինքնաթիռ

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նախորդ օրվանից սկսած երկրի երկնքում ոչնչացրել են թշնամու չորս ինքնաթիռ; ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

«Իրանական բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) երեկվանից ի վեր մեր երկրի երկնքում որսացել և ոչնչացրել են թշնամու չորս ինքնաթիռ», -ասվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Հայտարարության մեջ նաև նշված ինքնաթիռների տեսակների մասին ներկայումս որևէ տեղեկատվություն չկա։

ԱՄՆ-ը հաստատել է իր F 35 ինքնաթիռի կործանումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հայտարարել է, որ երեկվանից ի վեր իր երկնքում ոչնչացրել է չորս ինքնաթիռ