Վեհափառը մտադիր է այցելել Վրաստան
Հասարակություն
12:30 20/03/2026
Հայաստան

Վեհափառը մտադիր է այցելել Վրաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  

«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։

Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։»,- նշված է Մայր Աթոռի պարզաբանման մեջ։ 

Ավելի վաղ ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու միջնորդություն են ստացել պաշտպանից, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վեհափառը մտադիր է այցելել Վրաստան