Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպե՞ս կարա երկրի ղեկավարը գա՝ իր ժողովրդին պատերազմի շանտաժով իշխանություն ու քվե խնդրի. Նինա Կարապետյանց
«Ինչքան պետք է մինչև հոգուդ խորքը, մինչև վերջին բջիջն ատես սեփական ժողովրդին, որ քո կառավարման օրոք պատերազմ վերապրած, ցեղասպանության ենթարկված, հազարավոր զոհեր տված, ունեզարկված ժողովրդին այսպես տեռոր անել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի «Ես կամ պատերազմ» թեզը։
Նա դիմեց Փաշինյանին ընտրած «պարկեշտ» մարդկանց՝ հարցնելով, թե գոնե զգայական մակարդակում էլ չեն զգում, թե Փաշինյանն ինչ է անում։
«Ոնց կարա երկրի ղեկավարը գա՝ իր ժողովրդին պատերազմի շանտաժով իշխանություն ու քվե խնդրի»,-ասաց Կարապետյանցը։
Տեսանյութին ուղեկցած գրառման մեջ Իրավապաշտպանը գրում է. «Սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմի առաջամարտիկ նիկոլականները մի կողմից փորձում են վաճառել ժողովրդին լավ փաթեթավորված «հիբրիդային պատերազմը» և մյուս կողմից դրա փոխարեն ատաջարկում են հիբրիդային «խաղաղություն»։
Էն որ մտածում ես, որն ա ավելի վտանգավոր Տեսանելի և բացահայտված հիբրիդային պատերազմը, թե սպասվելիք հիբրիդային «խաղաղությունը»։