Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր Միքայելյան
Քաղաքական
22:41 20/03/2026
Հայաստան

Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել Գորիսում Սյունիքի 10 բնակավայրից ավելի քան 270 բնակչի հետ հանդիպման մասին։

Տեսանյութում ուղեկցող գրառմամբ նա հայտնում է. «Ակների, Վերիշենի, Խոզնավարի, Տեղի Խնածախի, Շինուհայրի, Խնձորեսկի, Քարաշենի, Հարժիսի և Տաթևի  բնակիչներին հուզում էին շատ հարցեր, որոնք վերաբերում էին անվտանգությանը, ավելի լավ ապրելուն և այլնին։

«Ուժեղ Հայաստանի» թիմով մեր հայրենակիցներին ներկայացրինք Սամվել Կարապետյանի 6 խոստումները ուժեղ խաղաղության համար։

Ուժեղ դիվանագիտությամբ պատերազմներ են հարթվում, ուժեղ դիվանագիտությամբ դեպի երաշխավորված խաղաղություն, - ասացի ես ներկաներին ու հավելեցի, որ մենք պետք է դադարենք թույլ լինել։

Մենք պետք է ունենաք

-պաշտպանված երկինք,

-խելացի սահման։

-Զինվորը, սպան պիտի ունենան արժանապատիվ ծառայություն։

-Պիտի ունենանք տեղական ռազմարդյունաբերություն, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն։

Սյունեցիներին ներկայացրինք նաև Սամվել Կարապետյանի  տնտեսական 5 քայլերը, որոնք կնպաստեն կյանքի որակի բարելավմանը։

Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder