Սասունցի Դավիթ կայարանում խառնաշփոթ է, մարդիկ՝ նյարդային
Հասարակություն
11:48 20/03/2026
Հայաստան

Սասունցի Դավիթ կայարանում խառնաշփոթ է, մարդիկ՝ նյարդային

Վաղ առավոտից Մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ առաջացած խնդիրը դեռ չի լուծվել։ Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Սասունցի Դավիթ կայարանից, գնացքները տարբեր կայարաններից մարդկանց բերում իջեցնում են հենց այստեղ, որպեսզի այս կայարանից մարդիկ հասնեն «Բարեկամություն» կայարան։

Դրա պատճառով կայարանում ստեղծվել է խառնաշփոթ վիճակ, մարդիկ նյարդային են, ուշանում են աշխատանքից, դասից, չեն հասկանում, ո՞նց ու ո՞ր ուղղությամբ է պետք գնալ։  Շատերի համբերությունն էլ ուղղակի չի ներում, դուրս են գալիս Մետրոպոլիտենից՝ փորձելով աշխատանքի հասնել ավտոբուսով։

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենն ավելի վաղ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder