Հավանական է, որ Իրանում ամերիկյան F-35-ը խոցվել է ամենագնացի բեռնախցիկից
Քաղաքական
16:32 20/03/2026
Տարածաշրջան

Հավանական է, որ Իրանում ամերիկյան F-35-ը խոցվել է ամենագնացի բեռնախցիկից

Ամերիկյան F-35 կործանիչը, որը թռիչք էր կատարում կենտրոնական Իրանի վրայով, կարող է խոցված լինել Majid շարժական կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով։ Այդ մասին գրել է Military Watch Magazine (MWM)-ը:

Այս հակաօդային պաշտպանության համակարգը բարձր շարժունակություն ունի և կարող է տեղադրվել նույնիսկ Iveco Daily SUV-ի վրա:

Հրապարակման համաձայն, միջադեպը սպառնում է ԱՄՆ-Իսրայել ներկայիս օդային արշավի արդյունավետությանը: Majid-ի հաջող կիրառումը ժամանակակից անտեսանելի ինքնաթիռի դեմ կարող է ստիպել դաշնակիցներին սահմանափակել անտեսանելի տեխնոլոգիաների օգտագործումը Իրանի տարածքի խորքը հարվածելու համար: Majid համակարգը, որն առաջին անգամ ներկայացվել է Թեհրանում 2021 թվականի ապրիլին կայացած շքերթի ժամանակ, հագեցած է ինֆրակարմիր ուղղորդող հրթիռներով, որոնք կարող են որսալ մինչև վեց կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախները:

«F-35-ի ռադարային ազդանշանի նվազեցմանը զուգահեռ զգալիորեն մեծ է նրա ջերմային ազդանշանը, ինչը հանգեցրել է նրան, որ ինֆրակարմիր ուղղորդվող համակարգերը ճանաչել են ինքնաթիռի պոտենցիալ խոցող (հինգերորդ սերնդի կործանիչի) հենց ծրագրի սկզբում»,-պնդում է պարբերականը:

Մեկ օր առաջ Թեհրանը հայտնել էր ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչի խոցման մասին: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է միջադեպը, սակայն հայտարարել է, որ F-35-ը «անվտանգ վայրէջք է կատարել» ավիաբազայում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հավանական է, որ Իրանում ամերիկյան F-35-ը խոցվել է ամենագնացի բեռնախցիկից