Ինչո՞ւ են ուղևորներին դուրս հանել մետրոյի գնացքից. Պարզաբանում
Հասարակություն
10:43 20/03/2026
Հայաստան

Ինչո՞ւ են ուղևորներին դուրս հանել մետրոյի գնացքից. Պարզաբանում

«Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում»,-հայտնում է Երևանի Մետրոպոլիտենն ու մանրամասնում, որ այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

«Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության»,-նշում են Մետրոպոլիտենից։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ մետոյի Գործարանային կայարանում գնացքի ուղևորներին վագոններից իջեցրել են ինչ-որ խնդրի պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ են ուղևորներին դուրս հանել մետրոյի գնացքից. Պարզաբանում