Լուկաշենկոն բացահայտել է ԱՄՆ-ի հետ կնքվելիք «մեծ գործարքի» փաստը
Քաղաքական
16:50 20/03/2026
Տարածաշրջան

Լուկաշենկոն բացահայտել է ԱՄՆ-ի հետ կնքվելիք «մեծ գործարքի» փաստը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է Միացյալ Նահանգների հետ «մեծ գործարքի» նախապատրաստման ընթացքը։ Այդ մասին հաղորդում է BelTA-ն։

«Այո, իսկապես, բանակցությունների՝ երրորդ կամ չորրորդ փուլի ժամանակ, ամերիկացիները Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք, որը կլուծի մեր բանակցությունների օրակարգում գտնվող մի շարք հարցեր»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը ընդգծել է երկու երկրների միջև համաձայնագրի կարևորությունը, ինչպես նաև դրա նկատմամբ իր անձնական շահագրգռվածությունը։

«Ես, ինչ է, հերքելու՞ եմ դա։ Սա կարևոր է Բելառուսի, ինչպես նաև ինձ համար։ Ահա թե ինչու ես ասացի. «Ես համաձայն եմ դրա հետ։ Ասեք Դոնալդին, որ համաձայն եմ մշակել և պատրաստել այս մեծ գործարքը»», -ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ այս հարցը կարող է այս պահին առաջնահերթ չլինել ամերիկյան իշխանությունների համար, բայց գործընթացը շարունակվում է։

Նախկինում, ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հետ բանակցություններից հետո, Լուկաշենկոն ներում էր շնորհել ծայրահեղական հանցագործությունների համար դատապարտված 250 մարդու։ Նշվել է, որ Բելառուսի ղեկավարը առաջնորդվել է հումանիզմի սկզբունքով՝ այս որոշումը կայացնելիս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուկաշենկոն բացահայտել է ԱՄՆ-ի հետ կնքվելիք «մեծ գործարքի» փաստը