Խորթ մոր ծեծի հետևանքով հիվանդանոցում գտնվող երեխան մահացել է
Իրավունք
13:05 21/03/2026
Հայաստան

Խորթ մոր ծեծի հետևանքով հիվանդանոցում գտնվող երեխան մահացել է

Վերջին օրերին մեծ աղմուկ հանած դեպքի՝ խորթ մոր ծեծի հետևանքով հիվանդանոցում հայտնված 1 տարեկան 2 ամսական երեխան մահացել է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Արաբկիր» ԲԿ-ի հաղորդած տեղեկությունները։

Օրեր շարունակ երեխայի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Մարտի 16-ին հայտնել էինք, որ կեսգիշ անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 

Panorama.am-ին ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Հիշեցնենք՝ դատախազությունից ավելի վաղ Panorama.am-ին  հայտնել էին, որ Երևանում խորթ մայրը մեկ ամսից բռնության է ենթարկել 1 տարեկան տղա երեխային, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է կատարել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder