«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին
Քաղաքական
08:15 22/03/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հարցազրույցի անոնսը և գրել. «Շուտով»։

Հիշեցնենք, որ «Փաստ» թերթն ավելի վաղ լուր էր հրապարակել, որում ասվում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցազրույցը կհրապարակվի եկող շաբաթվա սկզբներին:

Իսկ ո՞վ է Մարիո Նաուֆալը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա, այսպես կոչված, «նոր մեդիայի» առաջատար դեմքերից է։ Ունի բավական մեծ ներկայություն X-ում (նախկին Twitter): Նրա հիմնական գործիքը X հարթակի աուդիո ձևաչափն է՝ X Spaces-ը, որտեղ նրա ստեղծած «The Roundtable»-ը ամենամեծ և ամենաակտիվ աուդիո շոուն է։ Նրա եթերները մշտապես ապահովում են միլիոնավոր ունկնդրումներ՝ անգամ գերազանցելով ավանդական հեռուստատեսային մեգանախագծերի վարկանիշները։

Ի դեպ, Մարիո Նաուֆալի եթերներին հաճախ է միանում և գրառումները մեկնաբանում Իլոն Մասկը: Թեև Նաուֆալը դասական իմաստով լրագրող չէ, իր լսարանի ահռելի մեծության պատճառով նրա եթերներին հյուրընկալվում են աշխարհում շատ ազդեցիկ դեմքեր՝ քաղաքական գործիչներ, միլիարդատերեր, նաև՝ երկրների ղեկավարներ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սա նրան՝ որպես տեղեկատվության աղբյուրի, հավասարեցնում է խոշոր մեդիա կորպորացիաներին՝ հասանելիության տեսանկյունից։ Տեղեկատվության տարածման արագությամբ և թվային միջավայրում ակտիվ, հատկապես երիտասարդ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ նա ժամանակակից նոր մեդիայի ամենամեծ և ամենապահանջված դեմքերից է»,-ասվում է լուրում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder