Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են «Ուժեղ հայաստան» կուսակցության ավտոբուսները
«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները փոխանցել են տեղեկություններ այն մասին, որ իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք։ Հայտնում է Armlur.am-ը։
«Մեզ տրամադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել կուսակցության ավտոբուսները և իրականացնում ստուգումներ՝ ստեղծելով ակնհայտ անհարմարություններ։
Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։
Նրանց գնահատմամբ՝ տեղի ունեցողը նպատակաուղղված ճնշում է և քաղաքական գործունեության խոչընդոտում։ Ի դեպ, այս իրավիճակը մի քանի շաբաթ է շարունակվում է»,-գրում է թերթը: