Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր երեխան անբուժելի հիվանդություն ունի
Աշխարհում
16:19 23/03/2026
Աշխարհ

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր երեխան անբուժելի հիվանդություն ունի

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երեխաներից մեկը ծանր հիվանդացել է, երբ նրա ամուսինը՝ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, կոմայի մեջ է ընկել։ Սիմոնյանը այդ մասին հայտարարել է Vesti-ին տված հարցազրույցում։

Սիմոնյանն ասել է, որ երբ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, 2024 թվականի դեկտեմբերին կոմայի մեջ է ընկել, հայտնի է դարձել, որ իրենց երեխաներից մեկը ծանր հիվանդ է։

«Երբ Տիգրանը կոմայի մեջ է ընկել, պարզ է դարձել, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր հիվանդ է։ Եվ դա անբուժելի է։ Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որ նման բաներ չեն պատահում... Դա ուղղակի աղետ էր։ Այն միակ բանն էր, որն այն ժամանակ ինձ դուրս բերեց հիվանդանոցից ։ Երբ Տիգրանը կոմայի մեջ ընկավ, ես նրա հետ հոսպիտալացվել եմ և մտածում էի, որ նրա հետ կլինեմ», -ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Տիգրան Քեոսայանը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ Կարճ ժամանակ առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Մարգարիտա Սիմոնյանի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել և նա քիմիաթերապիա է անցնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder