Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կան ապացույցներ, որոնք ձեռք են բերվել ոչ իրավաչափ եղանակով և դրանց արժանահավատությունը կասկածի տակ է դրվում․ Օրբելյան
«Կան ապացույցներ, որոնք ձեռք են բերվել ոչ իրավաչափ եղանակովև դրանց արժանահավատությունը կասկածի տակ է դրվում»,- այս մասին դատական նիստի ընթացքում ասաց «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը քննում է ՀԷՑ-ի հայցն ընդեմ Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի։ Հայցը վերաբերում է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելուն։ Նիստում քննարկվում է թույլատրելի ապացույցների ծավալը։
«Ապացույց ենք հետազոտում և ապացույց հետազոտեելու ժամանակ խոսում ենք ամեն ինչից , բացի՝ ապացույցից։ Տպավորություն է, թե ինչ-որ խախտում կա և ապացույցի տեխնիկական խնդիրն է քննարկվում»,- ասաց Օրբելյանը։
Փաստաբանը էջերով ցույց տվեց այն խնդիրները, որոնք նկատել է։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։