Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ. Մինասյանի հարցը Գալյանին
«Ընտրական տարի է, բայց եթերում հնչում են արտահայտություններ, այդ թվում նաև գործադիր իշխանության ղեկավարի կողմից, հաստատապես պատերազմ լինելու մասին՝ եթե այսօրվա իշխանությունը մեծամասնություն չլինի հունիսի 7-ի ընտրությունների հիման վրա»,- արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հարցնելով. «Արդյո՞ք սա ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ»։
Գալյանը հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորի հարցը, չի կարող հարց որակել։
«Դուք ասացիք, արդյո՞ք ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործությւոն չէ, ինչը՝ այն, որ խոսվում է հնարավոր վտանգների մասի՞ն,»,- արձագանքեց արդարադատության նախարարը։
Նախարարը նշեց, որ իր պատկերացմամբ գործ ունենք նրա հետ, որ այդ քաղաքական իշխանությունը միշտ շատ անկեղծ երկխոսության մեջ է քաղաքացիների հետ։
«Այդ երկխոսությունն միշտ այն ուղղությամբ և տրամաբանությամբ է գնում, որը համապատասխանում է մեր ընկալումներին և իրականությանը»,-ասաց Գալյանը՝ հավելելով, թե քաղաքացու հետ յուրաքանչյուր կոմունիկացիա պետք է լինի անկեղծ, և Նիկոլ Փաշինյանի նման մտքեր արտահայտելը չի կարծում, որ հանցագործություն է։
«Ոչ թե չեմ կարծում, այլ վստահ մե, որ հանցագործություն չէ»,- հայտարարեց նախարարը՝ գնահատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությւոնը։
Արծվիկ Մինասյանը նկատեց. «Ժողովրդավարական ընտրությունները կարող են իշխանության բերել, ցանկացած անձի, բայց եթե իշխանությունն ասում է. «ժողովուրդ, այ, եթե դուք մեզ չընտրեք՝ պատերազմ է լինելու, արդյոք այն ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն է, թե ոչ, սպառնալիք է, թե ոչ, հիբրիդային պատերզմի դրսևորում է, թե ոչ և եթե գործադիրի լծակներու ունեցող անձն հավելում է 7 տարվա վարչապետ եմ, ես գիտեմ, թե ինչ եմ ասում, սա ինչ է նշանակում, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանության, ապա պատերազմ է լինելու, սա պառնալիք չէ՞, ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործություն չէ՞»։
Պատգամավորը շեշտեց, որ այն քաղաքական հայտարարություն չէ, այլ Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով սահմանված արարք։
Մինասյանը նաև հայտարարեց, որ արդադրադատության նախարարը նաև ընդունի, որ չի կարելի քաղաքական հայացքների համար մարդկանց ազատել աշխատանքից , չի կարելի ընդդիմադիրներին բարևելու համար մարդկանց ազատել աշխատանքից։
Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Փաշինյանի խոսքերը բացառապես քաղաքական հայտարարություն են։