Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընդդիմության հայտարարությունները չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը. Գալյան
«Այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ, չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը»,- ԱԺ միջանցքում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց արդարաատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով պատերազմի սպառնալիքով ժողովրդի քվեն կորզելու Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունները։
Նա համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ, որ խաղաղության օրակարգի «ռեվիզիայի ենթարկելու» ընդդիմության կոչերը պատերազմի համար դուռ են բացում։
Արդարադառտության նախարարը գտնում է, որ Փաշինյանը նման հայտարարությունները քրեորեն պատժելի արարք չեն, այլ քաղաքական հայտարարություններ։
«Հետևաբար, քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ»- ասաց Սրբուհի Գալյանը։