Գերիների վերադարձի ուղղությամբ առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում, այս պահին արդյունք չկա. Արարատ Միրզոյան
Քաղաքական
14:43 23/03/2026
Հայաստան

Գերիների վերադարձի ուղղությամբ առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում, այս պահին արդյունք չկա. Արարատ Միրզոյան

«Գերիների վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնն  է. գերադասում եմ ավելի շատ բարձրաձայն և հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, տեղեկացվում է  հանրությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահ է, որ  մնացած բոլոր պահվող անձանց հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը:

«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում։ Այս պահին արդյունք չկա, աշխատում ենք, չի կարող վերանալ մեր օրակարգից»,- նշեց Միրզոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերիների վերադարձի ուղղությամբ առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում, այս պահին արդյունք չկա. Արարատ Միրզոյան