Հայաստանում գրանցվել է 3-4 բալանոց երկրաշարժ
Հասարակություն
15:08 24/03/2026
Հայաստան

Հայաստանում գրանցվել է 3-4 բալանոց երկրաշարժ

Այսօր տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝  Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:  Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում գրանցվել է 3-4 բալանոց երկրաշարժ