Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով
Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Շահվերդյան) քիչ առաջ բավարարել է փաստաբանների միջնորդությունը, և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ Այս մասին հայտում է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2025 թ. նոյեմբերի 13-ին։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ին որոշմամբ։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Մելիքյանը հրապարակել է Նարեկ Սամսոնյանի լուսանկարը՝ հենց դատարանի բակից։
