Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին օրերին մեր ընդդիմադիր ուժերը երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան
«Կարծես թե վերջին օրերին մեր ընդդիմադիր ուժերը երաշխավորացավ են կպել»-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պնդեց. որ մի քանի տարի առաջ ընդդիմությունը ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա էլ խոսում են Ղարաբաղը հետ բերելու մասին, որը հակասում է խաղաղությանը։
Անդրդառանալով ընդդիմության թեզին, որ խաղաղություն են ուզում, բայց երաշխավորված՝ Միզոյանն ասաց.
«Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը, միջազգային հարաբերությունների սառը հաշվարկների պարագայում ոչ մենը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորութուն չի անում, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում»։
Նա պնդեց, որ գիտի տասնյակ դեպքեր, երբ մի քանի երաշխավորով խաղաղությունները խախտվել են, երբեմն՝ նաև երաշխավորների կողմից։
ԱԳ նախարարը հայտարարեց, որ այդ խաղաղությունը ունենք, և «տարածաշրջանի փոթորիկների մեջ առիթ ունեցել է ապացուցել իր կենսունակությունը։
«Խաղաղությունը՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև կամայական այլ երկու երկրենրի միջև կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ այն շահավետ է երկու կողմերի համար էլ, հետևաբար պետք է ստեղծել այնպիսի շահավետ փոխկապակցությունների և համագործակցության մթնոլորտ, որ երկու կողմերի համար էլ շահավետ լինի խաղաղության պայմաններ»,- ասաց Միրզոյանը՝ պնդելով, որ արդեն տեսնում է այդ մեխանիզմները՝ քաղհասարկության երկխոսություն, տարանցիկությունը, փոխադրաձ ատռևտուր։