Մենք երբեք այսքան փոքր չենք եղել քարտեզի վրա. Արթուր Ավանեսյան
Քաղաքական
16:33 25/03/2026
Հայաստան

Մենք երբեք այսքան փոքր չենք եղել քարտեզի վրա. Արթուր Ավանեսյան

«Մեր սուվերեն տարածքի խախտումներ են տեղի ունեցել ոչ միայն Ջերմուկում, այլև Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում։ Հակառակորդը չի բավարարվել Արցախով, ավելին, Արցախից հետո նրա նկրտումներն ավելի ագրեսիվ են դառնում»,- Ջերմուկում անցկացվող Անվտանգության միջազգային  համաժողովի ժամանակ հայտարարեց հայտնի հետախույզ, գնդապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, Հայաստանը երբեք նման փոքր քարտեզ չի ունեցել։

«Այս գիտակցումը մեզ բոլորիս հանգիստ չի տալիս։ Բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ուժեղ ու միասնական։ Ես մի հարց ունեմ այսօրվա իշխանություններին. որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն սեփական ժողովրդի, ազգային արժեքների նկատմամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պառակտված ազգը ոչ մի հաղթանակի չի կարող հասնել։

Զինվորականն ընդգծեց, որ այսօր աշխարհում փոխվել են ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը, մեր աչքի առաջ տեղի են ունենում գլոբալ աշխարհքաղաքական փոփոխություններ, համաշխարհային անվտանգային համակարգը ևս փլուզվում է, միջազգային մեխանիզմները թուլանում են։

«Մեզ նման փոքր պետությունների համար անհրաժեշտ է ունենալ գործուն ու կատարելագործված զսպման մեխանիզմներ, համագործակցություն միջազգային դաշնակիցների հետ, հարաբերությունների ընդլայնում ու խորացումն ի նպաստ կարող է լինել անվտանգային համակարգի ամրապնդման։ Այսօր ստորագրված հուշագրերը մեր ուժեղ խաղաղության առաջին քայլերն են դեռ, մենք ընդլայնելու ենք մեր համագործակցության շրջանակները։ Հայաստանին պետք է նոր և ուժեղ առաջնորդ, ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին, ես լավ գիտեմ խաղաղության գինը։ Եւ գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ խաղաղություն»,-ասաց նա իր ելույթում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder