Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
22:41 25/03/2026
Հայաստան

Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության. Նարեկ Կարապետյան

«Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը»,-ֆեյսբուքում գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։

Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ։ Մենք կբերենք ուժեղ և երկարատև խաղաղություն։

Եվ ևս մի ճշմարտություն․ երկու ամսից Փաշինյանը գործ է ման գալու։ Գուցե մենք նրան էլ մի աշխատատեղ առաջարկենք։

Կարող եք մեկնաբանություններում գրել, թե ինչ աշխատանք նրան կհամապատասխանի»,- գրում է Նարաեկ Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder