Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
50 %-ով կփոխհատուցվի գարնանացան հացահատիկային, հատիկընդեղենների և մշակաբույսերի ցանքսը
«Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն՝ ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ, և կերային մշակաբույսերի՝ առվույտ, կորնգան, մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 %-ը»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով, հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի համար կտրվի 70 հազ դր փոխհատուցում։
«Հհամարվում է որ 140 հազար դրամ ծախս պետք է արվի, 70 հազարը վճարում ենք, եգիպտացորենի դեպքում՝ ամեն հա-ի համար 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ ամեն հա-ն 100 հազար, և բազմամյա խոտաբույսերի, այսինքն՝ առվույտի և կորնգանի դեպքում, ամեն հա-ն110 հազար դրամ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Ըստ Պապոյանի՝ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 27 հազար հա հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում։
Նա վստահեցրեց, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառու է եղել, այս տարի ակնկալում են մինչև 5700-6000 շահառու։