Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը արհեստական կերպով նվազեցնում են. Ահազանգ
Ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը արհեստական կերպով նվազեցնում են։ Ահազանգում է բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Նրա ունեցած տեղեկություններով, մի տեսանյութ են ուղարկում պոլիկլինիկաններ՝ որպես ուղեցույց, որ բժիշկները դրանում նկարագրվածի պես չեղարկեն իրենց սպասարկած այցերն, ու ավելի քիչ գումար փոխանցվի ապահովագրության հիմնադրամից։
«Օրական բազմաթիվ պացիենտներ սպասերկելուց հետո մանկաբույժը, թերապևտը ստիպված են լինում նստել համակարգչի առջև ու տնօրենի կարգադրանքով չեղարկել այցերն ու հրաժարվել իրենց գումարներից»,-ասում է Գ. Գրիգորյանն ու բշիշկներին տեղեկացնում, որ իրավիճակը գնալով վատանալու է։