Ղազախստանը կոչ է արել հարգել կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ԵԱՏՄ-ի շրջանակներում
Քաղաքական
11:01 27/03/2026
Տարածաշրջան

Ղազախստանը կոչ է արել հարգել կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ԵԱՏՄ-ի շրջանակներում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքները պետք է մնան անվերապահ, և անդամ պետությունները չպետք է թույլ տան սահմանափակումների առաջացում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ ելույթ ունենալով Շիմկենտում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) ընդլայնված նիստում։

«Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը պետք է մնա ԵԱՏՄ-ի անվերապահ սկզբունք։ Անհրաժեշտ է հետևողականորեն վերացնել առկա սահմանափակումները, որոնք նվազեցնում են ինտեգրացիոն էֆեկտի նկատմամբ վստահությունը, և կանխել նորերի ի հայտ գալը»,-TASS--ի փոխանցմամբ ասել է նա։

Բեկտենովը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է ակտիվորեն վերահսկի երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարումը և արագ արձագանքի խնդիրներին` բիզնեսի և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազախստանը կոչ է արել հարգել կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ԵԱՏՄ-ի շրջանակներում