Ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է. Իրանագետ
Քաղաքական
10:37 28/03/2026
Տարածաշրջան

Ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է. Իրանագետ

«Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է»,-գրումէ  իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։

«Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։ 

Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում  հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է. Իրանագետ