Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի
Քաղաքական
15:34 27/03/2026
Հայաստան

Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների և ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 92,000 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ առնվազն 71,000 բնակելի շենք։ Այդ մասին հայտնում է  Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիր Հոսեյն Կոլիվանդի։

«Ցավոք, մինչ օրս հարձակումների հետևանքով վնասվել է 92,662 քաղաքացիական կառույց, որոնցից 71,256-ը բնակելի շենքեր են», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա պետական ​​հեռուստատեսությամբ։ Կոլիվանդը նշել է, որ վնասվել են նաև ավելի քան 20,000 առևտրային հաստատություններ, 290 բժշկական հաստատություններ և Կարմիր մահիկի 17 կենտրոններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder