Մսի թանկացման քննադատություններից հետո Պապոյանը հայտարարել է անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների սպասվող աջակցության մասին
Քաղաքական
14:01 28/03/2026
Հայաստան

Մսի թանկացման քննադատություններից հետո Պապոյանը հայտարարել է անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների սպասվող աջակցության մասին

Տավարի մսի կտրուկ թանկացման պատճառով էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված քննադատություններից հետո ԷՆ Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել է.

«Անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար շուտով կառավարությունը կիրականացնի շատ սպասված աջակցության ծրագիր»։

Բազմաթիվ օգտատերեր արձագանքել են այս գրառմանը՝ մեղադրելով նման ծարգրերի ոչ հասցեական, կարճաժամկետ լինելու,  երբեմն էլ հակառակ արդյունք տալու համար, ինչպես նաև մատնանշել են խնդիրներ։

«Մենակ թե այդ ծրագրի արդյունքում անասնագլխաքանակը նորից չպակասի»։

«Այսօր Հայաստանի գյուղացին և ֆերմերները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ։ Դրսից մեծ քանակությամբ ներկրվող խոզերը աստիճանաբար տանում են մեր խոզաբուծությունը դեպի փակուղի»։

«Անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ եթե լիներ մսի շուկայական արժեքը չէր բարձրանա 5000 դրամ և ավել…Պարադոքսա, եթե խթանում եք զարգազմանը, ինչնա պատճառը գնաճի»։

«Հարգելի Պապոնյան ժամանակին ֆերմերները խնդրում եին սահմանափակել կաթի փոշու ներմուծումը ինչը մնաց չլուծված, որի արդյունքում ունեցանք գլխաքանակի կրճատում և հիմա ունենք 5_ ից 6000 մսի գին։ Լսեք ժողովրդի կողմից բարձրացված խնդիրները։Հիմա նույն խնդիրը խոզաբույծներս ունենք։ Խնդրում ենք հարցին հետևողական լինել»։

«Հուսանք՝ նախատեսվող աջակցությունը կլինի մշակված և քարտեզագրված։ Այլապես նմանատիպ անմիջական աջակցության կարճաժամկետ էֆեկտը թանկ է նստում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մսի թանկացման քննադատություններից հետո Պապոյանը հայտարարել է անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների սպասվող աջակցության մասին