ԱՄՆ-ի 50 նահանգների 8 մլն մարդ մասնակցել են Իրանի դեմ պատերազմի բողոքի ակցիաներին
Քաղաքական
21:13 29/03/2026
Աշխարհ

ԱՄՆ-ի 50 նահանգների 8 մլն մարդ մասնակցել են Իրանի դեմ պատերազմի բողոքի ակցիաներին

«Դոյչե Վելե»-ն լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից: Կազմակերպիչների տվյալներով՝ «Ոչ մի թագավոր» կարգախոսով բողոքի ցույցերին մասնակցել է առնվազն 8 միլիոն մարդ; Դրանք տեղի են ունեցել բոլոր 50 նահանգներում: Իշխանությունները չեն տրամադրել ցուցարարների թվի վերաբերյալ տվյալներ:

Ցուցարարները մեղադրել են Թրամփին ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու և իշխանությունը չափազանց կենտրոնացնելու մեջ, ինչպես նաև դժգոհություն են հայտնել Իրանի դեմ պատերազմի և ներգաղթային քաղաքականության խստացման վերաբերյալ:

Նյու Յորքում հավաքվել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնց թվում է նաև դերասան Ռոբերտ Դե Նիրոն, որը Թրամփին անվանել է «մեր ազատությունների և անվտանգության գոյության սպառնալիք»: Հազարավոր երթի մասնակիցներ հավաքվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որոնցից ոմանք պաստառներ են կրել՝ «Թրամփը պետք է հեռանա հիմա» և «Պայքարեք ֆաշիզմի դեմ» գրություններով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder