Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արյունով ներկված ձեռքերով պատերազմ մղողների աղոթքները չեն հասնում երկինք. Հռոմի պապ
«Աստված երբեք չի արդարացնում պատերազմը»,- Այսօր՝ Ծաղկազարդի տոնին հայտարարեց Հռոմի պապը։ Նա հակապատերազմական քարոզ կարդաց Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մոտ 40,000 հավատացյալների առջև։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հիսուսին անվանեց «Աստված, որը ժխտում է պատերազմը» և հայտարարեց, որ «արյունով ներկված» ձեռքերով պատերազմ մղողների աղոթքները «չեն հասնում երկինք»։
«Աստված սեր է։ Մեղա եկեք։ Զենքերը վայր դրեք, հիշե՛ք, որ դուք եղբայրներ և քույրեր եք», - ասաց պապը։
Քարոզի ավարտին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հույս հայտնեց, որ պատերազմի բռնկումները շուտով կմարեն, աղքատների տառապանքը կավարտվի, և «բռնության բոլոր զոհերի արցունքները կչորանան գարնանային արևով, որը խորհրդանշում է կյանքի հաղթանակը»։