ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը. Թրամփ
Քաղաքական
10:54 30/03/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը և նրա հրթիռների մեծ մասը։

«Մենք Իրանի հարցում ժամանակացույցից առաջ ենք։ Մենք ժամանակացույցից շաբաթներով առաջ ենք։ Եթե ձեզ ասեին, որ մենք կոչնչացնենք նրանց ամբողջ նավատորմը, 158 նավ երեք օրում, մենք դա արեցինք։ Մենք ոչնչացրել ենք նրանց ամբողջ ռազմաօդային ուժերը։ Մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռների մեծ մասը», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասաց Թրամփը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder