Գործող իշխանություններով Հայաստանը ձեռնտու է տարածաշրջանային ուժային կենտրոնների մեծ մասին, այդ թվում՝ Մոսկվային. Սողոմոնյան
Քաղաքական
16:22 30/03/2026
Հայաստան

Գործող իշխանություններով Հայաստանը ձեռնտու է տարածաշրջանային ուժային կենտրոնների մեծ մասին, այդ թվում՝ Մոսկվային. Սողոմոնյան

«Իշխանությունը գործում է ոչ ավնադական, գծային պահանջներով՝ ի տրաբերություն որոշ ընդդիմադիրների»,-Այլընտրանքային նախագծե խմբի կազմակերպած «Կյանքը հունիսի 7-ից հետո» խորագրով քննարկման ժամանակ ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ բերելով իր ներկայացրած ուժի օրինակը, որը փորձում է ստանդարտ ձևերով մտածել։ 

Նկատելով, որ իշխանությունները կարողանում են նախընտրական փուլերում մանր հարցերը լուծել, օրինակ փոսալցումները՝ Մենուա Սողոմանյանն ասաց, որ կարևորագույ հարցը՝ խաղաղության հարցը չի կարողանում լուծել, որովհետև այն ընտրություններով չի արվում։

Բանախոսի կարծիքով՝ հունիսի 8-ից հետո երկու սցենար է լինելու, եթե իշխանությունը հաղթի, ապա ավարտին կհասցնի դիկտատուրան, ԱԺ-ում որոկական մեծամասնություն ապահովելու համար, և այդ ճանապարհին ընդդիմությունից մարդաորս կանեն, ինչը կարևորում է ընդդիմադիր ցուցակների ճիշտ կազմումը։

«Իշխանությունը բաց ասում է՝ եթե 2/3-ը խորհրդարանում չկազմի, կլինի պատերազմ, որովհետև  հակառակ կողմն ասում է, որ եթե չեն կրակում և Փաշինյանին թույլ են տալիս ասել, որ խաղաղություն է ,  ապա դրա համար պետք է վճարել և ամենահավանական վճարման գինը այսպես կոչված անկլավներն են»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հիմնավորելով, որ  ընտրություններից հետո՝ հունիս-հուլիս ամիսներին ամենահարմար ժամանակ է այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար, որովհետև հիասթափված ժողովուրդ կա։

Դիտարկելով ընտրություններից հետո զարգացումների երկրորդ տարբերակը, երբ ընդդիմությունն է ավելի շատ ձայն հավաքում, ապա այդ դեպքում, ըստ Սողոմոնյանի, պետք է ընդդիմությունը բանաձև ընդունի. «Եթե իմ ձայնը կունենա վճռական նշանակություն  իշխանության փոփոխություն անելու հարցում,  ես պետք է օգտագործեմ իմ ձայնը, չպետք է լինի մի իրավիճակ, որ իմ ձայնը չօգտագործվի և տեղի չունենա իշխանափոխություն»։

Բանախոսը կանխատեսեց, որ խորհրդարանական ընտրություններում անգամ ընդդիմության հաղթանակի դեպքում հետագա զարգացումները լինելու են էքստրաօրդինար և շատ մեծ ջանքեր պահանջող։

«Որովհետև գործող իշխանություններով Հայաստանը տարածաշրջանում ներկայացված ուժային կենտրոնների մեծ մասին ձեռնտու է, այդ թվում՝ Մոսկվային, որովհետև այսպիսի իշխանություններով նա հնարավորություն է ունենում չկատարել իր պայմանագրային պարտավորությունները»,-ասաց Սողոմոնյանը։

 Նա ընդդիմությունից ակնակլում է մեծ հաշտության ձևավորումը, որը պետք է արվի հասարակության հնարավորինս լայն շրջանակների քաղաքական միավորների ներկայացուցիչների միջոցով կոլեկտիվ առաջնորդության ձևավորմամբ։

 Սողոմոնյանը կարծիքով՝ մեծ համաձայնություն պետք է ձևավորվի պետական քաղաքականության այն մոդելի շուրջը, որը կարճ ժամանակահատվածում սահմանադրական փոփոխությունների միջոցով  կապահովի այնպիսի համակարգի ստեղծումը, որտեղ այլևս հնարավոր չի լինի պետական համակարգի ուզուրպացիա։

«Որտեղ քաղաքական մեծամասնությունը չի կարողանա տիրապետել պետական կառավարման համարկարգին, առաջին հերթին՝ դատախազությանը»,- ասաց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամը՝ հիմնավորելով, որ «անկլավների» հանձնմանը կարող է հակազդել անկախ դատախազը և այդ նպատակով ԱԺ-ին չպետք է իրավունք տալ Գլխավոր դատախազին պաշտոնանք անել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder