Լիբանանում Իրանի դեսպանը կշարունակի պաշտոնավարել՝ չնայած արտաքսմանը
Քաղաքական
14:14 30/03/2026
Տարածաշրջան

Լիբանանում Իրանի դեսպանը կշարունակի պաշտոնավարել՝ չնայած արտաքսմանը

Իրանի դեսպանը Բեյրութում, չնայած Լիբանանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարվելուն, կշարունակի պաշտոնավարել իր պաշտոնում։ Նա այժմ գտնվում է Լիբանանում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Մարտի 24-ին Լիբանանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել են պերսոնա նոն գրատա։ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն այն ժամանակ հավելել էր, որ այս որոշումը չի նշանակում երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզում։

«Մեր դեսպանությունը Լիբանանում գործում է։ Մեր դեսպանը, հաշվի առնելով քննարկումները (Լիբանանում), կշարունակի ծառայել որպես դեսպան Բեյրութում և կմնա այնտեղ»,-ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիբանանում Իրանի դեսպանը կշարունակի պաշտոնավարել՝ չնայած արտաքսմանը