Լիբանանի բանակի 3 զինվոր է զոհվել Իսրայելի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
Քաղաքական
17:36 17/03/2026
Աշխարհ

Լիբանանի բանակի 3 զինվոր է զոհվել Իսրայելի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Առնվազն երեք լիբանանյան բանակի զինվոր է սպանվել հարավային Նաբաթիե քաղաքի մոտ Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այդ մասին ասված է Հանրապետության զինված ուժերի հրամանատարության հաղորդագրությունում։

«Հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել մոտոցիկլետի վրա, որով նրանք շարժվում էին դեպի Զիբդին գյուղ մայրուղով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է տեքստում։

Ավելի վաղ բանակի հրամանատարությունը ճշտել է Նաբաթիյեի մերձակայքում գտնվող Քաաքիաթ էլ-Ջիսր շրջանում կորուստների մասին տեղեկությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վիրավորված հինգ զինվորներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիբանանի բանակի 3 զինվոր է զոհվել Իսրայելի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով