Որ օգտակար մթերքներն են սպառնում ձեր կազմվածքին
Աշխարհում
17:20 31/03/2026
Աշխարհ

Որ օգտակար մթերքներն են սպառնում ձեր կազմվածքին

Որոշ սննդամթերքներ, որոնք ավանդաբար համարվում են առողջարար և առողջ սննդակարգի մաս, իրականում կարող են աննկատելիորեն մեծացնել կալորիաների ընդունումը և նպաստել քաշի ավելացմանը։ Սա հատկապես ճիշտ է այն սննդամթերքների և ըմպելիքների համար, որոնք հեշտ է չարաշահել։ Այս մասին Life.ru-ին ասել է էնդոկրինոլոգ Աննա Օդերիյը։

«Քաշի ավելացման հիմնական մեխանիզմը ավելորդ կալորիաներն են: Հիմնական սկզբունքը պարզ է. քաշը ավելանում է, երբ մարդը ավելի շատ կալորիա է ընդունում, քան ծախսում է: Այս փաստը հաստատվել է բազմաթիվ ուսումնասիրություններով և ճանաչվել է այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ԱՀԿ-ն, NIH-ը և EASO-ն»,-ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ չկան սննդամթերքներ, որոնք ինքնին քաշի ավելացման պատճառ են դառնում։ Հիմնական գործոնը սննդակարգի ընդհանուր կալորիականությունն է։ Այնուամենայնիվ, կան սննդամթերքներ, որոնք հեշտությամբ կարելի է չափից շատ օգտագործել։

Օրինակ, ընկույզն ու ընկույզի կարագը դրա վառ օրինակ են։ Դրանք հարուստ են առողջ ճարպերով, բայց նաև շատ կալորիական են. 100 գրամը պարունակում է մինչև 700 կկալ։ Մի քանի բուռ ընկույզ ու դուք լրացրել եք ձեր օրական կալորիայի չափը։

Սմուզիներն ու հյութերը նույնպես հաճախ ընկալվում են որպես թեթև և առողջարար այլընտրանք։ Սակայն դրա մեկ բաժակը կարող է պարունակել մինչև 300-500 կկալ։

Պանիրը ևս այն  սննդամթերքների թվում է, որի չափից շատ օգտագործումը դյուրին է։ Չնայած իր օգտակար հատկություններին, դրա 100 գրամը պարունակում է մինչև 300-400 կկալ։ Օրական մի քանի կտոր պանրի օգտագոծումը կարող է հանգեցնել գիարանալուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որ օգտակար մթերքներն են սպառնում ձեր կազմվածքին