ՔԿ-ն միջնորդեց դատարանին կալանել Սուրբ Աննա եկեղեցու դիմացից բերման ենթարկված Դավիթ Մինասյանին
Իրավունք
15:55 31/03/2026
Հայաստան

ՔԿ-ն միջնորդեց դատարանին կալանել Սուրբ Աննա եկեղեցու դիմացից բերման ենթարկված Դավիթ Մինասյանին

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին ՔԿ Երևանի բաժանմունքի դիմաց ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են ընդհանուր իրավասության դատարան։

Մարտիրոսյանը նշեց` լրացուցիչ կհայտնեն, թե որ դատավորին է մակագրվել միջնորդությունը և որ դատարանում է քննվելու այն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder