Թրամփի հայտարարությունից հետո նավթատար նավին այս հարվածն, ըստ ամենայնի, նախազգուշացում էր. Իրանագետ
Քաղաքական
10:30 31/03/2026
Տարածաշրջան

Թրամփի հայտարարությունից հետո նավթատար նավին այս հարվածն, ըստ ամենայնի, նախազգուշացում էր. Իրանագետ

«Երեկ երեկոյան Իրանը Դուբայի նավահանգստում ԱԹՍ-ով հարված է հասցրել Քուվեյթին պատկանող՝ աշխարհի ամենամեծ «Ալ Սալմի» նավթատար նավին, որը ամբողջությամբ բեռնավորված էր։  Իրանական հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը գրառմամբ սպառնալիք էր հնչեցրել, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը և չընդունի ԱՄՆ-ի բանակցային նախապայմանները, ապա կթիրախավորվեն իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, նավթահորերը և նույնիսկ ջրի աղազրկման գործարանները»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նա նշում է.

«Նավթատար նավին այս հարվածն, ըստ ամենայնի, նախազգուշացում էր՝ ցույց տալու, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի նման հնարավոր գործողությանը լինելու է շատ խիստ։ 

Իսկ, եթե իրանցիները, դիցուք, որոշեն հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ջրի աղազերծման գործարաններին, ապա տարածաշրջանի բոլոր երկրները կբախվեն լրջագույն մարդասիրական աղետի, և շատ բնակավայրեր ուղղակի կվերածվեն անապատի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder