Արաղչի. Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկին
Քաղաքական
23:38 31/03/2026
Տարածաշրջան

Արաղչի. Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկին

Իրանը դեռևս չի արձագանքել ԱՄՆ-ի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրին։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք դեռևս չենք արձագանքել ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրին և որևէ առաջարկ կամ պայման չենք ներկայացրել։ Մենք նաև որոշում չենք կայացրել բանակցությունների վերաբերյալ։ Մենք որոշակի վերապահումներ ունենք այս հարցում, և պատերազմը դադարեցնելու մեր պայմանները հստակ են», -ասել է նախարարը։

Արաղչին ընդգծել է, որ իրանցիներին սպառնալն անընդունելի է և կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «հարգանքով» վերաբերվել իրանցի ժողովրդին։

«Մենք չենք համաձայնվում հրադադարին և ձգտում ենք պատերազմի լիակատար դադարեցման, ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Իրանի պայմանները ներառում են կրկնակի ագրեսիայի դեմ երաշխիքներ և վնասի փոխհատուցում»,-ասաց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder