Սոցիալական մանկավարժի մասնագիտությունը ներառված է աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում
Կրթություն, գիտություն
23:23 31/03/2026
Հայաստան

Սոցիալական մանկավարժի մասնագիտությունը ներառված է աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում

Երևանի պետական համալսարանի «Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի» բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվում են սոցիալական մանկավարժության ուսումնասիրության հիմնախնդիրները, մեկնաբանվում է սոցիալական միջավայրի դաստիարակչական մեծ ներգործությունը տարբեր տարիքային, ինչպես նաև սոցիալական տարատեսակ խնդիրներ ունեցող մարդկանց զարգացման վրա։

Սոցիալական մանկավարժի մասնագիտությունը ներառված է աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում, ինչպես նաև համարվում է ամենահումանիստական մասնագիտություններից մեկը։

Սոցիալական մանկավարժը կարող է աշխատել բոլոր այն կառույցներում, որտեղ կարող են լինել սոցիալականացման խնդիրներ ունեցող երեխաներ ու դեռահասներ. հանրակրթական դպրոցներում, խնամքի կենտրոններում և հատուկ հաստատություններում, ինչպես նաև միջազգային կառույցներում՝ ինչպիսիք են «Կարմիր Խաչ»-ը, UNICEF-ը, World Vision Armenia-ն և այլն։

Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրի դիմորդները հանձնում են միասնական քննություն երկու առարկայից՝ հայոց լեզու և հայ գրականություն՝ գրավոր, օտար լեզու կամ մաթեմատիկա՝ գրավոր։

«Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն» կարելի է զանգահարել 060 71 06 16, +374 98 33 00 31 հեռախոսահամարներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder