Թրամփը և Ռուբիոն սպառնացել են Միացյալ Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ից
Քաղաքական
16:14 01/04/2026
Աշխարհ

Թրամփը և Ռուբիոն սպառնացել են Միացյալ Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ից

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Իրանի պատերազմից հետո Վաշինգտոնը մտադիր է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Այս հարցի վերաբերյալ որոշումը մնում է նախագահի իրավասության ներքո, և Թրամփը «պետք է այն կայացնի», - Fox News-ին ասել է Մարկո Ռուբիոն:

Դոնալդ Թրամփը The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ «գոհ» է Ռուբիոյի հայտարարություններից:

Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ երբեք «չի ենթարկվել ՆԱՏՕ-ի ազդեցությանը» և կրկին դաշինքը համեմատել է «թղթե վագրի» հետ: Հրապարակումներին անդրադարձել է «Դոյչե վելե»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder