ՌԴ-ում 12-ամյա աշակերտուհին հոսպիտալացվել է մորաքրոջ գնած կոնյակը խմելուց հետո
Առողջություն
17:21 01/04/2026
Աշխարհ

ՌԴ-ում 12-ամյա աշակերտուհին հոսպիտալացվել է մորաքրոջ գնած կոնյակը խմելուց հետո

Կալինինգրադի մարզում մի աղջիկ հոսպիտալացվել է իր 52-ամյա մորաքրոջ գնած կոնյակ խմելուց հետո։ Դեպքի մասին հաղորդում է Telegram-ի Amber Mash ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Մամոնովոյում։ Երկու աղջիկ՝ 12 և 13 տարեկան, մորաքրոջը խնդրել են իրենց համար ալկոհոլ գնել, ինչին վերջինս համաձայնվել է։ Երեխաները անմիջապես այգում խմել են կես լիտր կոնյակը։

Արդյունքում աղջիկներից մեկը հոսպիտալացվել է ալկոհոլային թունավորմամբ, իսկ մյուսը դուրս է գրվել հետազոտությունից հետո։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել անչափահասներին ալկոհոլ օգտագործելը խրախուսելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder