Ունա՞կ են քննիչները, դատախազները հակազդելու իշխանության ռեպրեսիաներին. Արթուր Ղամբարյան
Իրավունք
15:42 02/04/2026
Հայաստան

Ունա՞կ են քննիչները, դատախազները հակազդելու իշխանության ռեպրեսիաներին. Արթուր Ղամբարյան

«Ունա՞կ են քննիչները, դատախազները հակազդելու իշխանության ռեպրեսիաներին, ունա՞կ են այստեղ գտնվող քաղաքական ուժերը, որոնք հիմա ելույթ են ունենում, ինքնասահմանափակվել, երբ որ կգան իշխանության, ձերբազատվել դատական համակարգում մացոյականության երևույթից»,- ԱԺ-ում ունեցած ելույթում այս հարցադրումներն արեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

Նա նաև հարցադրում արեց՝ որտեղի՞ց եկան այն քննիչները, դատախազները, դատավորները, որոնք ոչ ավելի, ոչ պակաս մեր հոգևոր ինստիտուտների դեմ աներևակայելի պայքարի մեջ ներգրավվեցին։  Ըստ նրա, ամենակարևոր  հարցն է՝ ինչո՞ւ մեր իրավական համակարգն այսքան զուրկ եղավ, չունենալով որևէ իմունային համակարգ հակազդելու քաղաքական իշխանության այս գործընթացին։ 

«Գլխավորն հարցն է՝ որտե՞ղ մենք սխալվեցինք»,- ասաց Ա.Ղամբարյանը։ 

Նշենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության  նախագծի վերաբերյալ: 

Արթուր Ղամբարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder