Այն, ինչ անում է իշխանությունը, պետական միջամտություն է կրոնական կազմակերպության ինքնավարությանը. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
15:03 02/04/2026
Հայաստան

Այն, ինչ անում է իշխանությունը, պետական միջամտություն է կրոնական կազմակերպության ինքնավարությանը. Ռուբեն Մխիթարյան

«Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, այլևս չի տեղավորվում քաղաքական բանավեճի մեջ, սա համակարգված ճնշում է՝  ուղղված Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

Նշենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության  նախագծի վերաբերյալ: 

«Այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ, քաղաքական հաշվեհարդար է, ուղղված է  այն կառույցի դեմ, որը հրաժարվում է  ծնկի գալ։ Սա իրավական փաստ է, կարծիք չէ»- ասաց Ռ.Մխիթարյանը։

Նա ընդգծեց, որ այն, ինչ անում է  իշխանությունը, մեկ անուն ունի՝  պետական միջամտություն կրոնական կազմակերպության ինքնավարությանը, մարդկանց կրոնական ազատությունների ոտնահարում է։ 

«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ հարձակումն ուղղված է ոչ թե կառույցի, Կաթողիկոսի դեմ, այլ ուղղված է հայ ժողովրդի ինքնության դեմ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։ 

Ռուբեն Մխիթարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder