Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին». Գեղամ Ստեփանյան
Քաղաքական
17:00 03/04/2026
ԼՂՀ

Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին». Գեղամ Ստեփանյան

«Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումներին բախվել ենք բռնագաղթելու հենց առաջին իսկ օրերից»,-Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած «Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով այդ ամենի մեջ մեղավոր գտնել։  

«Այդ դրսևորումներից մեկն այն է, որ միջազգային տերմինաբանության մեջ կոչվում է «զոհին մեղադրելը» և սա շատ հաճախ է կիրառվում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ Արցախը թողնել փախչելու մեղադրանք հնչել է թե՛ ԱԺ նախագահի, թե՛ մետրոյում Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե ովքեր են կանգնած դրանց հետևում։ Այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով և տարածվում է իշխանական մեդիառեսուրսներով և նրանց սպասարկող կենծ և իրական օգտատերերի միջոցով»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը։

Նա նշեց, որ արցախցիներին վերագրվում է նաև «անշնորհակալ լինելու» նարատիվը, որը կրկին արձանագրվեց մետրոյի հայտնի դրվագում։

«Մեղադրելով արցախցիներին անշնորհակալ լինելու մեջ, թե հայաստանյան հանրությունը տարիներով աշխատել և պահել է արցախցիներին՝ փչվել է կեղծ մի փուչիկ։ Այն 30 տարի փչվել է և այսօր պայթում է՝ իր ճանապարհին թիրախավորելով բոլորին»,-հայտարարեց Ստեփանյանը՝ հավելելով. «Իշխանությունները փոխանակ պայքարեն ատելության տարածման դեմ՝ իրենք են դառնում դրա սնուցողը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder