Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանից արտահանված կարմրախայտը Մոսկվայում նմանեցնում են նորվեգականին. Ռոսսելխոզնադզորում կասկածները չեն փարատվում
Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և անասնաբուժական արտադրանքի վերաբերյալ ռուսական կողմի պահանջները շարունակում են մնալ ուժի մեջ։ «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Նա նշել է, մատակարարվող ապրանքների տեսականին և քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ դրանցից ոչ բոլորն են Հայաստանից։ Դանկվերտի խոսքով այս հարցը քննարկման առարկա դարձել է նաև անցած տարիներին՝ 2024 և 2023 թվականներին։
Ըստ ռուսական կողմի, խոսքը ապրանքների ներմուծման անտրամաբանական աճին է վերաբերում։
«Սա բացատրվում է նրանով, որ մենք պարզեցրել ենք ԵԱՏՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգերը։ Օրինակ՝ Հայաստանը երեք տարվա ընթացքում ծաղիկների մատակարարումը 36 միլիոն միավորից մեծացրել է մինչև ավելի քան 100 միլիոն միավոր։ Աճ է գրանցվել նաև շատ այլ տեսակի ապրանքների դեպքում», - բացատրել է ծառայության ղեկավարը։
Նրա խոսքով, հարցի կարգավորմամբ զբաղվում են տևական ժամանակ, արդյունքում Հայաստանից ներմուծվող կարանտինային ապրանքների թիվն ավելացել է՝ հասնելով 900-ի։
«Դա բավականին բարդացնում է մեր աշխատանքը։ Անասնապահական արտադրանքի առումով մենք տեսանք հետագծելիություն չունեցող ապրանքների՝ կարագի, պանիրի և կարմրախայտի բեռնափոխադրումներ: Կարմրախայտը պետք է լինի հայկական, լեռնային գետերից կամ ջրային տնտեսություններից, բայց ոչ մի կերպ չպետք է նման լինի նորվեգական կարմրախայտին», - ընդգծեց նա: