Խավարի օրով՝ հարցեր ձեզ մեր օրերից
Քաղաքական
14:19 03/04/2026

Խավարի օրով՝ հարցեր ձեզ մեր օրերից

1. Բագրատ Սրբազանը, որ բանտարկվել է նիկոլի կամքով, երբ իրեն հատուկ ազատությունը էլի մեզ հետ, բայց դրսում ղեկավարեր, ի՞նչ կանեիք մտքերի ու մարմնի ներծնված ուժի օգնությամբ։

2. Բագրատ Սրբազանից բացի բանտում է նաև Սամվել Կարապետյանը. Փաշինյանն այդպես վարչապետի թեկնածուների  ազդեցությունն է փոքրացնում։ Էլ ում կուզեիք, որ նիկոլը բանտարկեր իր այդ նպատակով։

3. Փաշինյանը ձևեր է թափում իր հրամայած ազատազրկումների մասին նույնիսկ Պուտինի հետ, ստում է, բայց դրա համար չի վախենում՝ ապրիլի 1-ը ստի ու հումորի գիտակցությունից։ Ահա իր հումորներից. «Մենք հույս ունենք, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։  ...ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»։

Հարց՝ Պուտինը Ալիևին շատ սիրելուց բացի որ հայաստանյան քաղգործչին է սիրում՝ նրան, ով Ալիևին ավելի կպահպանի, թե ով, ի վերջո, Ալիևի բազմացման ախտը կկանգնեցնի։

4. Ինչու նիկոլը իրենց գիտակցությամբ 2020-ին կարողացավ դառնալ ՀՀ վարչապետ, և այդպիսի հույս ունի նաև այսօր՝ «գիտակցված զոհաբերություն»։

5. Ինչու «Ուժեղ Հայաստանը» «ուժեղ» Հայաստանին սրտիկ է նվիրում.

Ինչ է ասում Կ.Կ.-ն, ում ծիտիկ-աղջիկները իր օրերին չէին լսում, այլ ասում էին՝ սիմպօ։ Ինչ է ասում երևալով այստեղ։

6. Իշխան Սաղաթելյանն ասում է. «Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս խաբեն»։Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս խաբեն»։

Իշխան Սաղաթելյանը իրենց համարու՞մ է ժողովուրդ, մի անգամ և՞ս խաբվում են, եթե որոշել են ևս մեկ անգամ մասնակցել ընտրության։

7. Ոչ էլ անդրադառնանք նիկոլի հերքել-մերքելու ստին, թե՝ սուտ է, չի եղել նման բան, փախել են արցախցիները 2023 թ-ին։  

Հարցս էլի ձեզ է, մանավանդ քաղաքականներ՝ ինչո՞ւ եք դադարել ասել Արցախի Հանրապետություն, նույնիսկ նիկոլի պես «ղարաբաղ» եք ասում, առանց Հանրապետության։ Ալիևին  վախենո՞ւմ եք ջղայնացնել։

8. «18-ամյա կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակը «Արմավիր» ՔԿՀ-ից «Աբովյան» ՔԿՀ տեղափոխելուց հետո կրկին վատացել է: Նրան ստիպված են եղել ՔԿՀ-ից տեղափոխել Աբովյան ԲԿ»։

Ինչու քաղաքացիական պահանջները այստեղ էլ վերնագրափոխվում, մարդուն դատապարտելու ամենաառաջին ռեակցիաներից է այն, թե պատրաստ են եղբայրների փոխարեն դատվել։

Ինչու՞ եք ամեն ինչում ինքնադատապարտվում։

9. Ինչու եք հասուն, խելացի, հայրենասեր կանանց արտանկարում «խաղալիք» ֆեյսբուքյան նկարներով ու առաջին կետերից մեկը գեղեցիկ լինելն եք նշելը։

Ես էլ եմ խելացի, ուոր սիրուն չեմ, ի՞նչ...

10. Տարիներ առաջ նիկոլին «ոսկե ընդդիմադիր» գնահատողը ինչու է մեծ-մեծ «գրական» բառեր ընտրում՝ այսօր էլ աչքի ընկնելու համար։

Գրական ձի քշելը ձեզ է՞լ է գրավում։

11 Մի թեթև դրսերի մասին՝ ինչու եք վազում ծայրահեղությունների, ինչու Իրանի՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը լրիվ դրական եք գնահատում ու ամեն ինչի տակուվրա լայքում եք։

12.  Իլհամ Ալիևը հայտնել է, որ «Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի միջոցով կապող միջանցքի մայրուղու մոտ 90 տոկոսը և երկաթուղու մոտ 70 տոկոսը պատրաստ են»։

Սա սեպտեմբերի պատերազմի նախաքայլե՞ր են։

13. Ինչպե՞ս Հայաստանում ավելացած Խավարի օրերը Զատկական դարձնել։

 

հեղինակ՝ Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder